գլխավոր Տեսանյութեր Այս իշխանությունը խլեց և՛ Շուշին, և՛ հաղթանակը, և՛ մեր տղերքին․ Գեղամ Նազարյան...

Այս իշխանությունը խլեց և՛ Շուշին, և՛ հաղթանակը, և՛ մեր տղերքին․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)

Այս պատերազմում չի պարտվել իմ Աբգարը՝ իր 5000 ընկերների հետ։ Այս մասին «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ընթացքում հայտարարեց «Ճշմարտություն սերունդների համար» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվել է Արցախյան վերջին պատերազմին։

«Ես այսօր պիտի զանգեի Հադրութ, շնորհավորեի Աբգարիս, հարցնեի՝ ոնց նշեցիք։ Ինձ նման հազարավոր ծնողներ այսօր պետք է զանգեին իրենց որդիներին՝ շնորհավորելու, հարյուրավորներ պետք է գնային Հադրութ, Շուշի, Ջրական, Արայի լեռ՝ իրենց որդիներին տեսնելու, այս տականքները խլեցին և՛ Շուշին, և՛ հաղթանակը, և՛ մեր տղերքին, բայց մեր տղերքը կանգնեցին՝ հաղթանակն աչքերում»,-նշեց նա։

Նա նշեց՝ եկել է վերջին փուլը, և միմյանց օգնելով պետք է երկիրը մաքրել չարքից, որ շիրիմների առաջ կարողանան ասել՝ շարունակել են նրանց գործը։

«Սրանք մեր հաղթանակած երկրի դեմքին պարտություն բերեցին։ Այսօր յուրաքանչյուր հայ, երբ կանգնում է հայելու առաջ, տեսնում է պարտության դեմքը։ Այսօր մենք հավաքվել ենք, որ ջարդենք այդ դեմքը, քշենք նրանց ու կառուցենք այն Հայաստանը, որի մասին երազում էին իմ Աբգարն ու մնացած տղերքը, որոնք գնացին ու իրենց ամենաթանկը՝ կյանքը տվեցին այս երկրի համար։ Մենք չպետք է թույլ տանք, որ դրանք մասնակցեն ընտրություններին»,-հայտարարեց Գեղամ Նազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուր՝ Tert.am