գլխավոր Աշխարհ Վրաստանում պատվաստվելուց հետո մոտ 300 մարդ կորոնավիրուսով է վարակվել

Վրաստանում պատվաստվելուց հետո մոտ 300 մարդ կորոնավիրուսով է վարակվել

Պատվաստումների առաջին կուրսն ավարտելուց հետո Վրաստանում մոտ 300 մարդ վարակվել է կորոնավիրուսով:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է հանրապետության առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ամիրան Գամկրելիձեն, գրում է ՏԱՍՍ-ը:

«Արդեն 300 դեպք է հայտնաբերվել, երբ մարդիկ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստանալուց հետո կորոնավիրուսով են վարակվել: Մենք ուսումնասիրում ենք այս հանգամանքը, այնուամենայնիվ, առաջին պատվաստումից հետո գրեթե բոլոր դեպքերում վարակը ընթանցել է բավականին հեշտ և շատ հաճախ առանց ախտանիշների», – ասել է Գամկրելիձեն:

Վրաստանում մարտի 15-ից բնակչությունը կորոնավիրուսի դեմ պատվաստվում է AstraZeneca, Pfizer և Sinopharm դեղամիջոցներով: Վերջին տվյալների համաձայն՝ պատվաստվել է ավելի քան 54 հազար մարդ: Իշխանությունները պատրաստվում են պատվաստել չափահաս բնակչության 60 տոկոսին մինչև տարեվերջ՝ հավաքական իմունիտետ ձևավորելու համար: