գլխավոր Սպորտ ՉԼ եզրափակիչը Թուրքիայից կարող է տեղափոխվել

ՉԼ եզրափակիչը Թուրքիայից կարող է տեղափոխվել

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որը նախատեսված է անցկացնել Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հնարավոր է, տեղափոխվի։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

Նշվում է, որ Թուրքիան Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից ընդգրկվել է ճամփորդությունների «կարմիր ցուցակում»։ Դա նշանակում է, որ ֆուտբոլիստները Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո պիտի 10 օր ինքնամեկուսանան։

Սրա հետ կապված՝ երկրի կառավարությունը բանակցություններ է վարում եզրափակիչը Անգլիա տեղափոխելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ՉԼ եզրափակչում մրցելու են «Ման Սիթին» և «Չելսին»։