գլխավոր COVID-19 Ճապոնիայում ռեկորդային թվով ծանր վիճակում կորոնավիրուսով վարակվածներ են արձանագրել. Kyodo

Ճապոնիայում ռեկորդային թվով ծանր վիճակում կորոնավիրուսով վարակվածներ են արձանագրել. Kyodo

Ճապոնիայի այն բնակիչների թիվն, ովքեր կորոնավիրուսով վարակվելուց հետո գտնվում են ծանր վիճակում, հասել է 1 131-ի, ինչը երրում դարձել է ամենաբարձր ցուցանիշը համավարակի սկզբից ի վեր: Մայիսի 7-ին այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը։

Վերջին անգամ համապատասխան հակառեկորդը նորացվել է մայիսի 5-ին՝ 1 114 ծանր հիվանդ: Այդ խմբին են դասվում այն ախտահարվածներն, ովքեր միացված են թոքերի արհեստական օդափոխման ապարատներին կամ անհետաձգելի բուժում են անցնում վերակենդանացման բաժանմունքներում: Ըստ որում Ճապոնիայում վարակման ընդհանուր թիվն այժմ գերազանցել է  662 հազարը, ավելի քան 10,6 հազար մարդ մահացել է: Ճապոնիայի կառավարությունը կորոնավիրուսի տարածման տեմպերի արագացման պատճառով ապրիլի 25-ից մինչեւ մայիսի11-ն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Տոկիոյում, ինչպես նաեւ Օսակայի, Կիոտոյի եւ Հյոգոյի արեւմտյան պրեֆեկտուրաներում:

Սպասվում Է, որ դրա գործողությունը կերկարաձգվի մինչեւ մայիսի 31-ը, ինչպես նաեւ կտարածվի Ֆուկուոկայի հարավ – արեւմտյան եւ Այտիի կենտրոնական պրեֆեկտուրաների վրա: Արտակարգ դրության շրջանակներում Ճապոնիայի իշխանությունները, մասնավորապես, պահանջում են ալկոհոլ չվաճառել հասարակական սննդի ձեռնարկություններում, տեղացի բնակիչներին խնդրում են իրենց տներից դուրս չգալ առանց անհրաժեշտության, իսկ գործատուներին՝ աշխատակիցներին փոխադրել հեռավար ռեժիմի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: