գլխավոր Իրադարձային ՀՀ քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է ՊՆ ռազմական ոստիկանության մի շարք աշխատակիցներ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է ՊՆ ռազմական ոստիկանության մի շարք աշխատակիցներ

ՀՀ քննչական կոմիտեի հետ արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ մայիսի 7-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով, ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանը պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, նույն մեդալով են պարգևատրվել նաև ՌՈ պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Վահագն Աղաջանյանը, ինչպես նաև՝ ՌՈ հատուկ օպերատիվ ծառայության պետ, փոխգնդապետ Արտյոմ Ավագյանը, իսկ Ռազմական ոստիականության պետի տեղակալ, գնդապետ Արամ Բաղդասարյանը պարգևատրվել է հուշանվերով:

Ըստ աղբյուրի՝ ՌՈ կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով, պարգևների են արժանացել նաև Ռազմական ոստիկանության մի շարք այլ աշխատակիցներ: