գլխավոր Քաղաքականություն Չենք գնդակահարի. Շարմազանովը խոսել է Վանեցյանի հետ դաշինքի և երկրում տիրող իրավիճակի...

Չենք գնդակահարի. Շարմազանովը խոսել է Վանեցյանի հետ դաշինքի և երկրում տիրող իրավիճակի մասին

ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց` ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության և ՀՀԿ–ի դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկվելու համար պայքար չի գնում։

Ըստ նրա` ցուցակում կընդգրկվեն ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ավելի երիտասարդ քաղաքական գործիչներ։ Միևնույն ժամանակ չի բացառվում, որ հանրությանը հայտնի գործիչներ չլինեն։

Վանեցյանի կուսակցության հետ միավորվելու հարցին ի պատասխան Շարմազանովն ասաց, որ որոշումը ՀՀԿ առաջնորդը չի պարտադրել, այլ ընդունել է ամբողջ կուսակցությունը։ Ընդ որում` կոնսենսուսի գալը բավական դժվար է եղել, քանի որ որոշ կուսակիցներ կտրուկ դեմ են եղել։

Շարմազանովը չի թաքցնում, որ ՀՀԿ–ի այսպես կոչված ռեբրենդինգ է տեղի ունենում, և Վանեցյանի հետ դաշինք կազմելուն կողմ արտահայտված հանրապետականներին չեն ընկճում նույնիսկ նրա սկանդալային հայտարարությունները` կապված ներկայիս համախոհների կոռումպացված լինելու հետ։

Շարունակությունն՝ սկզբնաղբյուր կայքում։