գլխավոր Իրադարձային Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը երեկ մակագրվել է

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը երեկ մակագրվել է

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը երեկ՝ մայիսի 7-ին, ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ գործը: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Գործը մակագրվել է դատավորներ Նարինե Հովակիմյանին, Սեւակ Համբարձումյանին եւ Կարեն Մարդանյանին։