գլխավոր Իրադարձային Խփում է ոստիկանը, կալանավորվում է քաղաքացին (տեսանյութ)

Խփում է ոստիկանը, կալանավորվում է քաղաքացին (տեսանյութ)

Ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած ակցիայից հետո դատարանը կալանվորել է ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին:

Հրապարակված կադրերում հստակ երևում է, որ ոստիկանը միտումնավոր հարվածներ է հասցնում Հայկ Հեքիմյանին, և միայն դրանից հետո է վերջինս արձագանքում ոստիկանին՝ ապտակելով նրան: Այսինքն, քաղաքացին ինքնապաշտպանվում է:

Եվ չնայած այս փաստին, դատարանը ոչ միայն կալանքի է վերցրել Հեքիմյանին, այլև արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ դատավոր Գագիկ Պողոսյանը Վերաքննիչ դատարան չի ուղարկվում բողոքարկվող դատական ակտը։