գլխավոր Քաղաքականություն «Հայրենիք»-ն ու ՀՀԿ-ն սկսում են համատեղ ակցիաները. Բաց նամակներ կփոխանցվեն դեսպանատներին

«Հայրենիք»-ն ու ՀՀԿ-ն սկսում են համատեղ ակցիաները. Բաց նամակներ կփոխանցվեն դեսպանատներին

Մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունները բաց նամակ են հանձնելու ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի դեսպանատներին, ինչպես նաև Եվրոմիության և Եվրոպայի խորհրդի պատվիրակությունների ու Միավորված ազգերի կազմակերպության երևանյան գրասենյակներին։

Նամակում բարձրաձայնվում են 44-օրյա պատերազմի ընթացքում և դրա ավարտից ցայսօր Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների, գերիների վերադարձի և պատմամշակութային արժեքների ոչնչացման դեպքերը և այս առնչությամբ միջազգային հանրությունից և դավադիր իշխանություններից մեր պահանջները։