գլխավոր Աշխարհ Էստոնիան հայտարարել է ռուսական ԻԼ-96 ինքնաթիռի կողմից երկրի օդային սահմանը խախտելու մասին

Էստոնիան հայտարարել է ռուսական ԻԼ-96 ինքնաթիռի կողմից երկրի օդային սահմանը խախտելու մասին

Էստոնիայի զինված ուժերի գլխավոր շտաբը պնդում է, որ ռուսական ԻԼ-96 ինքնաթիռը խախտել է երկրի օդային սահմանը:  Էստոնիայի ԳՇ տեղեկությունների համաձայն` մայիսի 7-ին ԻԼ96-ն առանց թույլտվության մտել է Էստոնիայի օդային տարածք Վայնդլոո կղզու շրջանում եւ այնտեղ անցկացրել մոտ մեկ րոպե: Ինքնաթիռի ռադիոհաղորդիչը միացված է եղել , սակայն թռիչքուղին չի նշվել:

Էստոնիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել երկրում Ռուսաստանի դեսպանին: