գլխավոր Իրադարձային Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը կփոխարինվի քաղաքապետի տեղակալի հաստիքով. նախագիծն ընդունվեց

Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը կփոխարինվի քաղաքապետի տեղակալի հաստիքով. նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Երևանի քաղաքապետի տեղակալների թիվն ավելացնել մեկով և օրենքի կարգավորումներից դուրս բերել գլխավոր ճարտարապետի հաստիքը: 

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց քվեարկությամբ ստացավ 76 կողմ, 3 ձեռնպահ ձայներ:

Առաջարկվում է Երևան քաղաքում քաղաքապետի տեղակալների թիվը 1-ով ավելացնել՝ 4-ը դարձնել 5,և օրենքի կարգավորումներից դուրս բերել գլխավոր ճարտարապետի հայեցողական պաշտոնը: Գլխավոր ճարտարապետի գործառույթներով զբաղվելու պատասխանատվությունը կվերապահվի ստեղծվող նոր հաստիքով քաղաքապետի տեղակալին: Նա ամբողջությամբ կզբաղվի այդ գործունեությունը համակարգելով: