գլխավոր Իրադարձային Խաղաղապահ զորախումբը Լիբանանից վերադարձել է Հայաստան

Խաղաղապահ զորախումբը Լիբանանից վերադարձել է Հայաստան

Վերջին ամիսներին Լիբանանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ զինծառայողները, զորախմբի հրամանատար, մայոր Կարեն Վարդանյանի գլխավորությամբ, վերադարձել են Հայաստան։ Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ըստ աղբյուրի՝ օդանավակայանում խաղաղապահներին դիմավորել և գերազանց ծառայության համար շնորհակալություն է հայտնել զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Ավդալյանը։

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայրենիք վերադարձած խաղաղապահներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին: