գլխավոր Աշխարհ Լեհաստանի իշխանությունը թույլատրել է դիմակ չկրել փողոցում մայիսի 15-ից

Լեհաստանի իշխանությունը թույլատրել է դիմակ չկրել փողոցում մայիսի 15-ից

Լեհաստանի իշխանությունը թույլատրել է դիմակ չկրել փողոցում մայիսի 15-ից, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Նշվում է, որ թույլատրվում է փողոցում դիմակ չկրել 1,5 մետր սոցիալական հեռավորությունը պահելու պայմանով:

Լեհաստանում համատարած դիմակային ռեժիմ էր սահմանվել անցած տարի հոկտեմբերի 10-ին կորոնավիրուսի երկրորդ ալիքի ֆոնին:

Փետրվարին երկրում պանդեմիայի երրորդ ալիքն էր սկսվել, սակայն գագաթնակետն արդեն անցյալում է:

Քաղաքացիներին խորհուրդ է տրվում մնալ տանն ու հեռավար աշխատել: Ռեստորանները, սրճարաններն ու բարերը կաշխատեն միայն առաքումով: Արգելվում է ավելի քան 5 մարդ հյուր կանչել: Երեքշաբթի բոլոր սանիտարական միջոցների պահպանման աշխատանքի են վերադարձել խանութները առեւտրի կենտրոններում, մշակույթի եւ սպորտի հաստատությունների մի մասը: