գլխավոր Տեսանյութեր Ալեն Սիմոնյանը մանրամասներ չներկայացրեց Քոչարյանի դատի վերաբերյալ Փաշինյանի ձայնային հաղորդագրության մասին (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը մանրամասներ չներկայացրեց Քոչարյանի դատի վերաբերյալ Փաշինյանի ձայնային հաղորդագրության մասին (տեսանյութ)

Ազգային ժողովի նիստի ժամանակ այսօր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի բարձրախոսից լսվեց Նիկոլ Փաշինյանի ձայնային հաղորդագրությունը, որում նա ասում էր՝ «Ա, չգիտեմ, Քոչարյանի դատն ա»: Այսօր լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը նշեց՝ չի կարող մանրամասներ ներկայացնել և գաղտնազերծել խոսակցությունը:

«Կակռազ մենք արդեն չենք մտածում դատի մասին, դրա մասին իրավաբանները պետք է մտածեն: Դա մասնավոր զրույց է եղել և մանրամասներ չեմ կարող ներկայացնել և որևիցե գաղտնազերծելու բան չկա, չնայած վստահ եմ, որ կքննարկեն բաներ կհորինեն, խնդիր չկա»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։