գլխավոր Իրադարձային Արման Թաթոյանի հրաժարականի մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում. ՄԻՊ-ի հայտարարությունը

Արման Թաթոյանի հրաժարականի մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում. ՄԻՊ-ի հայտարարությունը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրաժարականի մասին այսօրվա հրապարակված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:

«Պաշտպանը որևէ առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ և գործում է բացառապես մասնագիտական, ապաքաղաքական աշխատանքի սկզբունքով»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին հրապարակվել առ այն, եր Արման Թաթոյանը մտածում է հրաժարական տալու մասին: