գլխավոր COVID-19 Բելառուսում կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութն է ստեղծվել. Լուկաշենկո

Բելառուսում կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութն է ստեղծվել. Լուկաշենկո

Կորոնավիրուսը կանխելու համար Բելառուսը ստեղծել է իր սեփական պատվաստանյութը: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Երեկ մենք մեր պատվաստանյութն ենք ստացել՝ բելառուսականը: Այլ պատվաստանյութ՝ տարբերվող նրանից, ինչ այսօր գնում ենք: Ինչպես բժիշկներն են ասում՝ կենդանի պատվաստանյութ»,-հայտարարել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն պատվաստանյութ ստեղծելու մասին հրամանագիրը ստորագրել է ապրիլի 1-ին: Դրանից հետևում է, որ դեղամիջոցը պետք է վերջնական պատրաստ լինի 2023 թվականին: Առողջապահության նախարար Դմիտրի Պինևիչի խոսքերով ՝ փորձնական խմբաքանակը նախատեսվում է ստանալ տարեվերջին, իսկ առաջին արդյունաբերական խմբաքանակը ՝ 2022 թվականին: