գլխավոր Իրադարձային «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն իրականացնում է ականների վտանգի իրազեկման դասընթացներ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն իրականացնում է ականների վտանգի իրազեկման դասընթացներ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի Էջմիածնում տեղակայված ուսումնական կենտրոնում դպրոցականների համար իրականացվում են ականների վտանգի իրազեկման դասընթացներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ից: 

Այժմ անցկացվող ուսումնառության նպատակն է Էջմիածնի երեխաներին փոխանցել անվտանգ վարքագծի ճիշտ կանոնները։ Դասընթացի ընթացքում, ՀԱՓԿ ՊՈԱԿ ուսումնական կենտրոնի ղեկավար Գրիգոր Բասենցյանը երեխաներին ծանոթացրել է ականների տեսակներին, իսկ ականների վտանգի իրազեկման մասնագետները աշակերտներին սովորեցրել են անվտանգ վարքագծի կանոնները։