գլխավոր Աշխարհ Լավ կլինի, որ Փսակիի հեռանալով փոխվի ոչ միայն ԱՄՆ-ի արտաքին քաղաքական հռետորաբանության...

Լավ կլինի, որ Փսակիի հեռանալով փոխվի ոչ միայն ԱՄՆ-ի արտաքին քաղաքական հռետորաբանության ձևը, այլև բովանդակությունը. Պետդումա

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ելենա Պանինան ասել է, որ Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնից Ջեն Փսակիի հնարավոր հեռանալուց հետո ամերիկյան արտաքին քաղաքական հռետորաբանության բովանդակությունը դժվար թե փոխվի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գոչծակալությունը։

Պանինայի մեկնաբանման համաձայն՝ Փսակին ամերիկյան դիվանագիտության «անքակտելի մասն» է և Բայդենի նոր վարչակազմի օրոք Պետդեպարտամենտի «ֆիրմային ոճի» անձնավորումը:

«Լավ կլինի, որ Փսակիի հեռանալով փոխվի ոչ միայն ամերիկյան արտաքին քաղաքական հռետորաբանության ձևը, այլև բովանդակությունը», – նշել է Պանինան և հավելել, որ այդ հարցում շատ քիչ հույս կա:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակին հայտնել է, որ, հնարավոր է, լքի պաշտոնը։

CNN-ի եթերում դեմոկրատների քաղաքական խորհրդատու Դեյվիդ Աքսելրոդուին տված հարցազրույցում Փսակին ասել է, որ պատասխանատվությունն ու մարտահրավերներն իրեն դուր են գալիս, բայց Բայդենի վարչակազմի հետ քննարկել է առավելագույնը մեկ տարի պաշտոնավարելու հարցի շուրջ: