գլխավոր Իրադարձային Սրտանց շնորհավորում եմ Ռադիոյի օրվա առիթով. Արման Թաթոյան

Սրտանց շնորհավորում եմ Ռադիոյի օրվա առիթով. Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռադիոյի օրվա առթիվ: Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը ստորև. 

«Ռադիոյի սիրելի´ աշխատակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ռադիոյի օրվա առիթով: Տեղեկատվական միջոցների արագ փոփոխման այս ժամանակաշրջանում ռադիոն եղել ու շարունակում է մնալ հանրության իրազեկման կարևոր ու մատչելի միջոցներից մեկը։

Ձեր աշխատանքը կարևոր է նշանակություն ունի պետական մարմինների նկատմամբ վերահսկողության առումով, քանի որ հաճախ քննադատական միտքը կողմնորոշիչ նշանակություն է ունենում որոշումների կայացման գործընթացում։ 

Շարունակեք ձայնի ուժով ու պրոֆեսիոնալիզմով իրազեկել, կրթել ու բոլորիս պահել իրադարձությունների կենտրոնում։ Ռադիոյի օրվա առթիով ձեզ մաղթում եմ անխափան եթեր»: