գլխավոր Աշխարհ Լիտվայի, Լեհաստանի, Էստոնիայի ոստիկանները կօգնեն պահպանել Սլովենիայի և Խորվաթիայի միջեւ սահմանը

Լիտվայի, Լեհաստանի, Էստոնիայի ոստիկանները կօգնեն պահպանել Սլովենիայի և Խորվաթիայի միջեւ սահմանը

Լիտվայի, Լեհաստանի եւ Էստոնիայի իրավապահ մարմինների 21 աշխատակիցների համակազմը մայիսի 10-ին կսկսի մասնակցել Սլովենիայի եւ Խորվաթիայի միջեւ սահմանի պարեկմանը: Այդ մասին ասված Է մայիսի 7-ին Սլովենիայի ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հաջորդ շաբաթ Եվրամիության մյուս անդամ երկրներից ոստիկանները կմիանան սլովենացի կարգի պահապաններին Խորվաթիայի հետ պետական սահմանին անօրինական միգրացիայի դեմ պայքարի միջոցների իրականացմանը,- ասված Է հաղորդագրության մեջ:- Համակազմում կլինեն 10 իրապահ Լեհաստանից, վեց ներկայացուցիչ Լիտվայից եւ հինգ ոստիկան Էստոնիայից»:

Նրանք խառը պարեկախմբերի կազմում՝կգործեն Սլովենիայի իրավապահ մարմինների աշխատակիցների հետ: Սլովենիայի եւ Խորվաթիայի սահմանը Շենգենյան գոտու արտաքին սահմանն Է: Դրանով փորձում են Իտալիա եւ Ավստրիա անցնել անօրինական վերաբնակիչները, այդ թվում նաեւ այսպես կոչված բալկանյան միգրացիոն ուղիով Թուրքիայից ժամանողները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: