գլխավոր Աշխարհ Կոլումբիայում ավելի քան 370 մարդ անհետ կորել է

Կոլումբիայում ավելի քան 370 մարդ անհետ կորել է

Կոլումբիայի քաղաքներում 9 օր տևած բողոքի ակցիաների ընթացքում անհայտ կորել է երկրի 379 քաղաքացի, հայտնում է Movice «Պետական հանցագործության զոհերի ազգային շարժում»-ը: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:

Երկրում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել կառավարության առաջարկած հարկային բարեփոխումների պատճառով:

«Բռնի անհետացման աշխատանքային խմբի կազմակերպություններն ապրիլի 28-ի ցույցերի սկզբից մինչ օրս 379 անձանց տվյալներ են փոխանցել անհայտ կորածների որոնման բաժին և Կոլումբիայի օմբուդսմենի գրասենյակ»-տեղեկացրել է կազմակերպությունը:

Հարկային բարեփոխումների նախագիծը նախատեսում էր ԱԱՀ-ի օգտագործման ընդլայնում, լրացուցիչ վճարների ներդրում, բնակչության համար նոր հարկեր: Բողոքի ակցիաների բռնկումից հետո նախագահ Իվան Դուկեն հրամայել էր մշակել բարեփոխումների նոր տեքստ: Ցույցերի ընթացքում առնվազն 19 մարդ է մահացել, ավելի քան 800-ը տուժել է: Մայիսի 6-ին ցուցարարները փորձել են ներխուժել Կապիտոլիումի շենք, որտեղ նստած էին Կոնգրեսի ստորին և վերին պալատների ներկայացուցիչները: