գլխավոր Աշխարհ ՌԴ-ում Կարմիր գրքում գրանցված ընձառյուծը մոտեցել է մարդկանց տանը (տեսանյութ)

ՌԴ-ում Կարմիր գրքում գրանցված ընձառյուծը մոտեցել է մարդկանց տանը (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության Պրիմորիեի երկրամասում ընձառյուծ մոտեցել է «Զեմլյա Լեոպարդա» ազգային պարկի տարածքում գտնվող տանը և հայտնվել տեսախցիկների տեսադաշտում, հայտնում է Lenta.ru լրատվականը՝ հղում տալով «Զեմլյա Լեոպարդա» ազգային պարկի յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութին։

Ականատեսների նկարահանած տեանյութերում երևում է, թե ինչպես է Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ տեսակի ընձառյուծը դուրս գալիս թփերի ետևից։

Ազգային պարկի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ մտահոգվելու կարիք չկա, քանի որ հեռավորարևելյան տեսակի ընձառյուծի ուսումնասիրության ընթացքում չի գրանցվել որևէ դեպք, երբ ընձառյուծն անկառավարելի հարձակում գործի մարդու վրա։

«Սա աշխարհի ամենախաղաղ ընձառյուծն է», – նշել են փորձագետները։