գլխավոր Աշխարհ ԱՄՆ-ն Թուրքիայի պետական բանկի նախկին ղեկավարի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել

ԱՄՆ-ն Թուրքիայի պետական բանկի նախկին ղեկավարի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել

Միացյալ Նահանգների արդյունաբերության և անվտանգության բյուրոն կարգադրել է մերժել Թուրքիայի Halkbank-ի (պետական բանկ) նախկին ղեկավար Հաքան Աթիլային արտահանման հնարավորություններ տալը, հայտնում է Ahval թերթը։

«Սույն հրամանի հրապարակման օրվանից մինչև 2028 թվականի մաիսի 16-ը Մեհմեդ Հաքան Աթլլան կամ իր իրավահաջորդները, աշխատակիցները, գործակալները կամ ներկայացուցիչներն իր անունից գործելիս չեն կարող ԱՄՆ-ից արտահանել կանոնակարգերին առնչվող որևէ ծրագրակազմ կամ տեխնոլոգիա», – ասվում է Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի տարածած հայտարարության մեջ:

Բյուրոն տեղեկացրել է, որ Աթիլան 45 օրվա ընթացքում կարող է բողոքարկել այս որոշումը։

Halkbank-ի դատավարությունը սկսվելու է այս ամիս։ Թուրքական կազմակերպությունը մեղադրվում է փողերի լվացման և Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները խախտելու համար։ Նախորդ տարի բանկին մեղադրանք էր առաջադրվել 2010-ից 2016 թվականներին Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանելու հարցում ունեցած դերի համար։

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հայտնած տեղեկությունների համաձայն՝ Թրամփը փորձել է հասնել նրան, որ Արդարադատության նախարարությունը կարճի գործը, համաձայն իր անձնական ընկերոջ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խնդրանքի, որը «ամբողջությամբ կենտրոնացած էր Halkbank-ը հետաքննությունից դուրս թողնելու վրա»։