գլխավոր Տեսանյութեր Ես չեմ հարցրել իրեն, որովհետև դա էական չէ. Արթուր Դավթյան (տեսանյութ)

Ես չեմ հարցրել իրեն, որովհետև դա էական չէ. Արթուր Դավթյան (տեսանյութ)

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը իր հնարավոր պաշտոնանկության մասին տեղեկություններ չունի:

Այս մասին այսօր Ազգային ժողովում զեկույցի ներկայացումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը դժգոհ է իր աշխատանքից և քննարկվում է իր պաշտոնանկության մասին հարցը. «Ինձ նման բան հայտնի չէ, եթե ձեզ հայտնի է, քննարկեք, ով որ քննարկում է, ինձ նման բաները չեն հետաքրքրում»:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը գո՞հ է իր աշխատանքից, Արթուր Դավթյանն ասաց.«Ես չեմ հարցրել իրեն, որովհետև դա էական չէ»: