գլխավոր Աշխարհ Ստաբուլում ութ մարդ են ձերբակալել ԻՊ-ի հետ առնչության կասկածանքով

Ստաբուլում ութ մարդ են ձերբակալել ԻՊ-ի հետ առնչության կասկածանքով

Թուրքիայի անվտանգության ուժերն առնվազն ութ մարդ են ձերբակալել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հետ առնչության կասկածանքով: Մայիսի 7-ին այդ մասին հայտնել Է Anadolu-ն:

Գործակալության տվյալներով՝ հակաահաբեկչական գործողությունն իրականացվել Է միաժամանակ Ստամբուլի 10 շրջաններում: Կասկածյալների ազգությունը չի նշվում:

Զինյալների հետ կասկածյալների առնչության գործով հետաքննությունը շարունակվում Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: