գլխավոր Իրադարձային Ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա ուղղության տրանսպորտային թունելով երթևեկությունը

Ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա ուղղության տրանսպորտային թունելով երթևեկությունը

Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա ուղղության տրանսպորտային թունելի լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 8-ին-ին՝ ժամը 09:00-18:00-ն այդտեղ կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը: