գլխավոր Աշխարհ ԱՄՆ-ում 6-րդ դասարանցին կրակ է բացել դասընկերների և դպրոցի աշխատակիցների ուղղությամբ

ԱՄՆ-ում 6-րդ դասարանցին կրակ է բացել դասընկերների և դպրոցի աշխատակիցների ուղղությամբ

Երեկ ԱՄՆ-ի Այդահո նահանգի Ռիգբի քաղաքի միջնակարգ դպրոցում 6-րդ դասարանի աշակերտուհին ատրճանակից կրակ է արձակել երկու դասընկերների և դպրոցի աշխատակիցներից մեկի ուղղությամբ, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը և հավելում, որ վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Ընդհանուր առմամբ, կա երեք վիրավոր:

Աղջկան զինաթափել է դպրոցի ուսուցիչներից մեկը և հսկել նրան մինչև ոստիկանության ժամանումը։ Ոստիկանության շերիֆ Սթիվ Անդերսոնն ասել է, որ բազմաթիվ կրակոցներ են հնչել, սակայն դեպքի մանրամասները դեռևս հայտնի չեն։

Դպրոցի տեսուչ Չադ Մարտինը տեղեկացրել է, որ աշակերտներին տուն են ուղարկել և այսօրվա դասերը չեղարկել։

Այդահոյի նահանգապետ Բրեդ Լիթլը շնորհակալություն է հայտնել դպրոցի անձնակազմին և ոստիկանության աշխատակիցներին՝ դեպքին արձագանքելու ջանքերի համար և նշել, որ շարունակու է տեղեկացված լինել իրավիճակից։