գլխավոր Իրադարձային Վթար` «Դալմա Գարդեն Մոլ»-ի դիմաց. մեկ մարդ հոսպիտալացվել է. shamshyan.com

Վթար` «Դալմա Գարդեն Մոլ»-ի դիմաց. մեկ մարդ հոսպիտալացվել է. shamshyan.com

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Կարեն Հարությունյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել վերգետնյա անցման հենասյուներին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով ուղևոր՝ Աշտարակ քաղաքի բնակիչ, 24-ամյա Աշոտ Թոփուզյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, իսկ վարորդ Կ. Հարությունյանին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած փրկարարները։ Վերջինս հոսպիտալացվել է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: