գլխավոր Իրադարձային Էրդողանը Ռամադան ամսվա ավանդական ընթրիք է անցկացրել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ

Էրդողանը Ռամադան ամսվա ավանդական ընթրիք է անցկացրել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ մասնակցել է իֆթարի (ծոմապահական ընթրիք, որն ուտում են մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա ընթացքում` մայրամուտից հետո): Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Իֆթարը կազմակերպվել էր Անկարայի Չանքայա նստավայրում` Թուրքիայի կրոնական գործերի վարչության պետ Ալի Էրբաշի մասնակցությամբ:

Իֆթարին մասնակցել են Ստամբուլի հունական ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսը, միտրոպոլիտ Յուսիֆ Չեթինը, Բալըքլը եկեղեցու հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Յուվանիդիսը, Թուրքիայի գլխավոր ռաբբի Իսակ Հալևան, Պոլսո հայոց պատրիարք  Սահակ Մաշալյանը, հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի  հիմնադրամի ղեկավար Պետրոս Շիրինօղլուն և այլք: