գլխավոր Միջազգային Աֆղանստանում հինգ ոստիկան Է զոհվել զինյալների գրոհի հետեւանքով

Աֆղանստանում հինգ ոստիկան Է զոհվել զինյալների գրոհի հետեւանքով

Առնվազն հինգ ոստիկան Է զոհվել Աֆղանստանի արեւելքի Լոհարի նահանգում արգելադետքի վրա հարձակման հետեւանքով: Այդ մասին հաղորդել Է տեղական Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության ուժերի մի աղբյուրի:

Հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակումը կատարել են «Թալիբան» արմական շարժման զինյալները: Գրոհը տեղի Է ունեցել նահանգի Պուլի Ալամ քաղաքի կենտրոնի մերձակայքում:

«Թալիբան»-ը դեռ մեկնաբանություններ չի տվել այդ միջադեպի վերաբերյալ:

Աֆղանստանում ընթանում Է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում Էր երկրի գյուղական շրջանները եւ հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա:

Դրան զուգահեռ Աֆղանստանում իր ազդեցությունն Է ուժեղացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Աֆղանստանի պաշտպանության ու անվտանգության ազգային ուժերն ամբողջ երկրում համատեղ գործողություններ են անցկացնում ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ: 2020 թվականի սեպտեմբերի 12-ին Քատարի մայրաքաղաք Դոհայում Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբան»-ի միջեւ մեկնարկել են հաշտության բանակցությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: