գլխավոր Իրադարձային Մենք Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդներ ենք սահմանում. Փաշինյան

Մենք Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդներ ենք սահմանում. Փաշինյան

Մանկապարտեզը չպետք է լինի ուղղակի մի տեղ, որտեղ ծնողները երեխաներին թողնում են X ժամից Y ժամը. Դա կրթական պրոցեսի կարեւոր մաս է: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Երեխան մանկապարտեզ գնում է կրթություն ստանալու: Ուսուցիչների ատեստավորման պրոցեսը նույն ձեւով իրականացնելու ենք նաեւ մանկապարտեզների ուսուցիչ-դաստիարակների համար: Ատեստավորում անցած ուսուցիչները աշխատավարձերի անընդհատ բարձրացման հնարավորություն են ունենում»,-ասաց նա:

Անդրադառնալով աշխատատեղերի խնդրին, վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Մենք Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդներ ենք սահմանում: Այսինքն ամեն անգամ անրձանագրում ենք, որ գրանցված եւ աշխատավարձ վճարվող աշխատատեղերի քանակն աճում է: Համահարթ եկամտահարկի կիրառումից հետո տեսնում ենք, որ ստվերից դուրս են գալիս աշխատատեղերը: Սրա արդյունքում մենք ունենք միջին աշխատավարձի աճ: Այսինքն ոչ միայն աշխատատեղերն են ստվերից դուրս եկել, այլեւ աշխատավարձերը: Մենք այսօր ունենք ավելի ցածր եկամտահարկով ավելի բարձր եկամտահարկի բազա, այսինքն ավելի շատ հարկեր ենք հավաքում: Սրանք դարակազմիկ բարեփոխումներ են Հայաստանի համար»: