գլխավոր Միջազգային Լավրովն Այվազյանին հրավիրել է ՌԴ` «շարունակելու արտաքին քաղաքական և այլ հարցերի շուրջ...

Լավրովն Այվազյանին հրավիրել է ՌԴ` «շարունակելու արտաքին քաղաքական և այլ հարցերի շուրջ սերտ շփումները»

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկեր Արա Այվազյանին հրավիրել է Ռուսաստան։

«Ես իմ գործընկերոջը հրավիրել եմ հերթական այցով ժամանել Ռուսաստանի Դաշնություն, որպեսզի մենք շարունակենք արտաքին քաղաքական և այլ հարցերի շուրջ մեր սերտ շփումները», – ասել է Լավրովը Երևանում կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ համատեղ մամուլի ասուլիսում:

Հիշեցնենք, որ Լավրովը մայիսի 5-6-ը աշխատանքային այցով գտնվում է Երևանում։

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

«Մանրամասն քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը: Նշել ենք առկա առաջընթացը և իրավիճակի կայունացումը: Չենք նվազեցնում ջանքերը բոլոր պահվող անձանց տուն վերադարձնելու, ինչպես նաև ականազերծման, մշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ: Տարածաշրջանում կայունացման գործում կարևոր դեր է խաղում եռակողմ աշխատանքային խումբը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ»,-ասել է Լավրովը:

Լավրովը նաև բարձր է գնահատել բարձր է գնահատել Մոսկվա-Երևան համագործակցությունն ինտեգրացիոն կառույցներում։

Դիվանագետը նաև նշել է, որ, չնայած ապրանքաշրջանառության մի փոքր նվազմանը, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը: Քննարկվել է համագործակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարում: