գլխավոր Իրադարձային Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում զսպել Չինաստանին

Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում զսպել Չինաստանին

ԱՄՆ վարչակազմը չի փորձում զսպել Չինաստանին, սակայն կողմ է պահպանել սահմանված կանոնների վրա հիմնված գոյություն ունեցող միջազգային հարաբերությունների համակարգը: Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է BBC-ին տված հարցազրույցում:

ԱՄՆ-ն «չի ձգտում զսպել Չինաստանին, խոչընդոտել դրա զարգացմանը,- ասել է Բլինքենը:- Մենք կողմ ենք պահպանել կանոնների վրա հիմնված միջազգային որոշակի համակարգ, որի ամրապնդման գործում շատ մեծ ներդրում ունեն ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան: Եվ եթե ինչ-որ մեկը փորձի, նրա խոսքով, «խարխլել այդ համակարգը», ապա այդ մասին կհայտարարվի: Եվ նման դիրքորոշումն ուղղված չէ Չինաստանի դեմ, խոսքը միջազգային համակարգի պահպանման մասին է, ընդգծել է Բլինքենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Քարտուղարը նաեւ նշել է, որ արեւմտյան երկրները պետք է շատ զգույշ լինեն իրենց տնտեսություններում չինական ներդրումների բնույթի նկատմամբ: «Մենք պետք է շատ զգույշ լինենք [սահմանման] հարցում, թե իրականում որն է այդ ներդրման էությունը»,- ասել է նա:

Յոթի խմբի (G7) արտաքին գործերի նախարարները չորեքշաբթի օրը Լոնդոնում կայացած հանդիպումից հետո հայտարարեցին Չինաստանի առջեւ առևտրատնտեսական կայունության ամրապնդման պատրաստակամության մասին՝ «մտահոգություն հայտնելով ազատությունների եւ արդար տնտեսությունները խաթարող պրակտիկայի կապակցությամբ, այդ թվում՝ առեւտրի, ներդրումների եւ ֆինանսների ոլորտում»: