գլխավոր Իրադարձային Մոսկվան և Երևանը քննարկում են ՀՀ-ում «Սպուտնիկ V»-ի արտադրության հարցը. Լավրով

Մոսկվան և Երևանը քննարկում են ՀՀ-ում «Սպուտնիկ V»-ի արտադրության հարցը. Լավրով

Մոսկվան և Երևանը քննարկում են Հայաստանում ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի արտադրության կազմակերպման հնարավորությունը:

Այս մասին այսօր Երևանում տեղի ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն երեկ աշխատանքային այցով ժամանել է Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ հանդիպումների ընթացքում նախատեսվում է հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային հարթակներում: Զարախովան տեղեկացրել է, որ բանակցություններում քննարկման առաջնային թեման լինելու է Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 9-10-ն աշխատանքային այցով կլինի Բաքվում: