գլխավոր Իրադարձային ՀԲ-ն ցանկություն է հայտնել համաֆինանսավորել արցախցիների աջակցության ծրագրերը

ՀԲ-ն ցանկություն է հայտնել համաֆինանսավորել արցախցիների աջակցության ծրագրերը

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած ու տեղահանված արցախցիների համար ՀՀ կառավարությունն իրականացնում է 25 աջակցության ծրագիր։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։

«Համաշխարհային բանկը ցանկություն է հայտնել 25-ից 4 միջոցառումների գծով հանդես գալ որպես համաֆինանսավորող, և 3 մլն 718 հազար դրամի չափով գումար է ցանկանում տրամադրել ՀՀ կառավարությանը»,– ասաց նա` ներկայացնելով ՀԲ դրամաշնորհային համաձայնագրի նախագիծը։

Գրիգորյանը հայտնեց, որ ՀԲ–ի համաֆինանսավորմամբ իրականացվելիք ծրագրերի թվում են արցախցիներին տրվող ամենամսյա 68 000 դրամի չափով օգնությունները, վարձակալած բնակարանների 30-45 հազար դրամի փոխհատուցումները և ևս երկու ծրագիր` կապված աշխատատեղերի ապահովման հետ։

Կառավարությունը հաստատեց համաձայնագրի նախագիծը, և այն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով։