գլխավոր Իրադարձային Հայաստանի բոլոր մարզերում նոր մանկապարտեզներ ու դպրոցներ կկառուցվեն

Հայաստանի բոլոր մարզերում նոր մանկապարտեզներ ու դպրոցներ կկառուցվեն

ՀՀ կառավարությունը 2 942 825 100 դրամ կհատկացնի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը` մարզերում դպրոցների ու մանկապարտեզների կառուցման նախագծահետազոտական ծախսերի իրականացան համար։

Որոշումն ընդունվեց կառավարության հերթական նիստում։

Ինչպես հայտնեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, գումարը նախատեսվում է տրամադրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ փոքրաքանակ երեխաներով համալրված թվով 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման աշխատանքների շարունակականության ապահովման համար։ Այն նախատեսված է նաև Արմավիրի մարզի Արևիկի համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման և 9 համայնքներում նույն տիպի մանկապարտեզների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման և շինարարական աշխատանքների մեկնարկի համար:

Նախարարը պարզաբանեց, որ Արմավիրի մարզի Արևիկ համայնքում այս 144 տեղանոց մանկապարտեզը նախատեսվում է ավարտել այս տարի, որի համար նախատեսվում է 496 մլն դրամ։ Մնացած մարզերի համար նախատեսվում է 100–ական մլն դրամ, որպեսզի սկսեն նախագծանախահաշվային աշխատանքները։

Նիստին ներկա Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը տեղեկացրեց, որ դպրոցներից մեկը կառուցվելու է եզդիաբնակ խոշորոցված համայնքում, որի բնակիչների համար դպրոց ունենալը երազանք է եղել, մյուսը` հայաբնակ Լուսակն համայնքում, որտեղ հիմնադրման օրվանից դպրոց չի եղել։
«Երբ որ ես հայտնեցի, որ գյուղում պիտի դպրոց կառուցվի, անկեղծորեն ինձ ասացին, որ կարծել են, թե մենք կատակում ենք, չեն հավատացել»,– ասաց մարզպետը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկլ Փաշինյանն էլ խոստովանեց, որ չի իմացել, որ Հայաստանում կա գյուղ, որտեղ երեխաները դպրոց են հաճախում ինչ–որ տան մեջ։