գլխավոր Իրադարձային Թալանել են «Վան» ակումբի ֆուտբոլիստներին

Թալանել են «Վան» ակումբի ֆուտբոլիստներին

Չարենցավան քաղաքում գտնվող «Վան» ֆուտբոլային ակումբին պատկանող մարզադաշտի հանդերձարանից խոշոր չափի գողություն է կատարվել։ Տեղեկությունը հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

Մայիսի 5-ին, ժամը 19.30–ին «Վան» ֆուտբոլային ակումբի տնօրենը հաղորդում է ներկայացրել ոստիկանության Չարենցավանի բաժին, որ նույն օրը, ժամը 16։00-ից 16։40-ն ընկած ժամանակահատվածում, ակումբի հանդերձարանից գողություն է կատարվել։

«Գողացել են երկու թանկարժեք բջջային հեռախոս և կանխիկ գումար։ Ֆուտբոլիստներին պատճառվել է մոտ 1 միլիոն 600 հազար դրամի վնաս»,–նշեցին ՀՀ ոստիկանությունից։

Ոստիկանության Չարենցավանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։