գլխավոր Իրադարձային Հայաստանը պետք է համալրի «կանաչ երկրների» շարքը». Փաշինյանն ասաց` ինչ է պետք...

Հայաստանը պետք է համալրի «կանաչ երկրների» շարքը». Փաշինյանն ասաց` ինչ է պետք անել

Հայաստանում մայիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ  պատվաստվել է 7100 քաղաքացի։ Տեղեկությունն այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի  պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ պատվաստումներն իրականացվել են Հայաստանում այս պահին առկա բոլոր տեսակի պատվաստանյութերով։

«Այո՛, Հայաստանը պետք է շատ արագ համալրի «կանաչ երկրների» շարքը»,– ասաց Փաշինյանը` շեշտելով, որ դա նաև կարևոր տնտեսական նշանակություն ունի երկրի տնտեսության զարգացման տեսակետից։

«Եթե մենք պատվաստումը հասցնենք պատշաճ մակարդակի, համոզված եմ, որ տնտեսական աճի տեմպը ոչ միայն կպահպանվի, այլև կավելանա։ Այս առումով ես հատկապես հույս ունեմ, որ մեր բիզնես հանրության ներկայացուցիչները կխրախուսեն նաև իրենց աշխատողներին, որպեսզի կազմակերպված ձևով ընկերություններում տեղի ունենա պատվաստումներ»,– ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ այդ նպատակով Առողջապահության նախարարությունը կազմակերպել է պատվաստման շրջիկ կետեր, որոնք խոշոր ձեռնարկությունների կանչով կարող են այցելել ու տեղերում  կազմակերպել աշխատակիցների պատվաստումը: