գլխավոր Իրադարձային Հայաստանում փոփոխություններ են մտցվում Կարանտինի մասին որոշման մեջ

Հայաստանում փոփոխություններ են մտցվում Կարանտինի մասին որոշման մեջ

Կառավարությունն այսօր որոշեց փոփոխություններ կատարել Կարանտինի մասին որոշման մեջ ու վերանայել սահմանափակումների շրջանակը: 
Այն քաղաքացիները, ովքեր երկու դեղաչափ պատվաստանյութ ստացած կլինեն, մեր երկիր գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստի անհրաժեշտություն չեն ունենա: 
ԱՆ նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը շեշտեց, որ խոսքը վերաբերում է Հայաստան ժամանողներին, իսկ Հայաստանից մեկնողները պետք է կատարեն այն պահանջները, որոնք ունեն այն երկրները, ուր մեկնում է տվյալ քաղաքացին: 

Բացի դրանից, որոշում է կայացրել, որ Հայաստան ժամանող մինչև 1 տարեկան երեխաները ևս ՊՇՌ թեստ կարող են չհանձնել: