գլխավոր Իրադարձային Հայտնաբերվել է Գեղարվեստի ակադեմիայի մուտքի դուռն ու ապակիները կոտրած 43-ամյա կինը. Shamshyan.com

Հայտնաբերվել է Գեղարվեստի ակադեմիայի մուտքի դուռն ու ապակիները կոտրած 43-ամյա կինը. Shamshyan.com

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 5-ին, Երևանում տեղի ունեցած խուլիգանության փաստով։ Ժամը 17։30-ից մինչև 18։10-ը ժամանակահատվածում Երևանի բնակիչ՝ 43-ամյա Միլենա Ղարախանյանը կոտրել է Իսահակյան 36 հասցեում գործող Գեղարվեստի ակադեմիայի դռան ապակիները, տևական ժամանակ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և հնչեցրել հայհոյանքներ։

Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով հայտնաբերել են Մ. Ղարախանյանին, նա բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո նրան բաց են թողել։ Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն՝ պարզելու, թե ակադեմիային որքան վնաս է պատճառվել։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: