գլխավոր Միջազգային Հս. Կորեայում հայտարարել են, որ հարավկորեական քարոզչական թռուցիկները կարող են կորոնավիրուս կրել

Հս. Կորեայում հայտարարել են, որ հարավկորեական քարոզչական թռուցիկները կարող են կորոնավիրուս կրել

ԿԺԴՀ-ի Աշխատավորական կուսակցության պաշտոնական թերթը`«Նոդոն Սինմուն»-ը, հոդված է հրապարակել, որում նշվում է, որ «սահմանից այն կողմ թռչող իրերը» կարող են կորոնավիրուս կրել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարավկորեական «Շարժումների դաշինք հանուն Հյուսիսային Կորեայի ազատության» կազմակերպության մի խումբ ակտիվիստներ ապրիլի 25-ից 29-ը ընկած ժամանակահատվածում 10 մեծ օդապարիկով 2 փուլով ԿԺԴՀ են ուղարկել 500 000 քարոզչական թռուցիկ, 500 բրոշյուր և 5000 մեկ դոլարանոց թղթադրամ:

«Եթե տեսնում եք, որ սահմանից այն կողմ իրեր են թռչում, ապա դա չպետք է ընկալել որպես սովորական,բնական երևույթ, այլ համարել այն որպես վնասակար վիրուսով վարակվելու հավանականություն», – գրում է թերթը հակակորոնավիրուսային պայմաններին լուրջ վերաբերվելու մասին հոդվածում:

Թերթը քաղաքացիներին հորդորել է զգոն լինել և նշել է, որ չնայած շատ երկրներում պատվաստանյութեր և պատվաստումներ են մշակվում կորոնավիրուսի արագ տարածման պատճառով, կորոնավիրուսի շտամներն անընդհատ փոխվում են, և այդպիսի միջոցների օգտագործումից «հստակ ազդեցություն» չկա: