գլխավոր Իրադարձային Կորոնավիրուսից մահացել է հայտնի կենդանավարժ Միխայիլ Բաղդասարովը

Կորոնավիրուսից մահացել է հայտնի կենդանավարժ Միխայիլ Բաղդասարովը

Կյանքի 76-րդ տարում վախճանվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, գիշատիչ կենդանիներ վարժեցնող Միխայիլ Բաղդասարովը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Ռոսգոսցիրկի» մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ Բաղդասարովը մահացել է կորոնավիրուսի բարդություններից։

Միխայիլ Աշոտի Բաղդասարովը ծնվել է 1945 թվականի մայիսի 23-ին Բաքվում։ Մանկուց երազել է մարզիչ դառնալ։ Ինքնուրույն ծրագրով առաջին անգամ հանդես է եկել 1973 թվականին։

Բաղդասարովը բազմաթիվ կրկեսային ծրագրերի հեղինակ էր, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1980), Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1997), ղեկավարում էր Նիժնի Նովգորոդի կրկեսը։