գլխավոր Իրադարձային Նախագիծը մի քանի քայլ հետ է, մամուլի ազատության դեմ ոտնձգություն է. Թագուհի...

Նախագիծը մի քանի քայլ հետ է, մամուլի ազատության դեմ ոտնձգություն է. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)

Նախագիծը, որը ներկայացվել է 2-րդ ընթերցմամբ քննարկման, և վստահ եմ, որ կքվեարկվի, իր մեջ պարունակում է բազմաթիվ ռիսկեր և խոսքի ազատության դեմ ուղղված կոնկրետ գործողություններ, և այս մասով իր մտահոգությունն է հայտնել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, և ես ուզում եմ արձանագրել՝ այս նախագիծն ակնհայտորեն մի քանի քայլ հետ նախագիծ է: Այս մասին ԱԺ իր ելույթում հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով զրպարտության և վիրավորանքի քրեականացման օրենքի նոր նախագծին:

«Տևական ժամանակ պահանջվեց, որպեսզի ապաքրեականացվի զրպարտություն և վիրավորանք ձևակերպումները, և հիմա ստացվում է՝ զրպարտությունն ու վիրավորանքը քրեականացվում են, և այդ նախագիծը խորհրդարան բերելով՝ մենք ուղղակի մամուլի ազատության դեմ կոնկրետ ոտնձգություն ենք անում»,- ասաց Թագուհի Թովմասյանը:

Նա նաև նշեց՝ ակնհայտորեն լրագրության դեմ իրականացվող քայլերը հաջորդում են մեկը մյուսին և գտնվում են օրակարգում:

«Լինելով լրագրողի իշխանություն՝ ես ակնկալում էի, որ այլ վերաբերմունք կլիներ լրագրողների և խոսքի ազատության նկատմամբ, բայց ստացվում է, որ եթե նույնիսկ մենք ուզում ենք լրագրողներին որևէ կերպ օգնել և նպաստել նրանց դաշտի ազատությանը, մենք մեր բոլոր քայլերով իրականացնում ենք հակառակը»,- նշեց պատգամավորը:

Աղբյուր` Tert.am