գլխավոր Իրադարձային Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը պատվաստվել է կորոնավիուսի դեմ։

«Այսօր` մայիսի 4-ին, փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութով»,–լուսանկարներին կից տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Նշենք, որ այս պահին Հայաստանում կիրառվում են «Սպուտնիկ V» և «AstraZeneca» պատվաստանյութերը։

Օրերս Չինաստանից Հայաստան է ներկրվել «Կորոնավակ» պատվաստանյութի 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար, որով կարող են պատվաստվել 18 տարին լրացած բոլոր ցանկացողները։