գլխավոր Իրադարձային «Ժողովուրդն էսօր չի ապրում, դեմքներին ժպիտ չկա». Գագիկ Ծառուկյան

«Ժողովուրդն էսօր չի ապրում, դեմքներին ժպիտ չկա». Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը հանդիպում է անցկացրել համակիրների հետ, որի ժամանակ անդրադարձել է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին:

«Ես ուսումնասիրել եմ, նայել եմ, քննարկել ենք, որ 2 մլն 200 հազար քաղաքացի կքած է տարատեսակ վարկերի բեռի տակ, 2 մլն քաղաքացու վարկը մինչև 3 մլն դրամ է, դրանց պետք է երկու ամսվա մեջ ներում շնորհվի: Ժողովուրդն էսօր չի ապրում, դեմքներին ժպիտ չկա, գոյատևում են, ամեն օր մտածում՝ ոնց անեն, որ ունեցվածքը չկորցնեն»:

Նրա խոսքով՝ տնտեսությունը զարգացնելու համար պետք է բարելավել ներդրումային միջավայրը, զարգացնել փոքր ու միջին բիզնեսը, ինչը վերջին տարիներին բացասական ցուցանիշներ է գրանցում: