գլխավոր Իրադարձային Թշնամին ավերել է Արցախյան առաջին պատերազմի զոհերի գերեզմանները

Թշնամին ավերել է Արցախյան առաջին պատերազմի զոհերի գերեզմանները

ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքում, որն Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, թուրք հրոսակներն այս օրերին պղծել են գերեզմանատունը:

Այս    մասին  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում   ասել  է  Թաղավարդ համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը: 
Նրա խոսքով՝ թշնամու վայրագության մասին հերթական անգամ հավաստող այս իրողության մասին հայտնել են ռուս խաղաղապահներին, ովքեր մոտ օրերս պետք է այցելեն և անձամբ տեսնեն կատարվածը։ 
«Հնարավոր է, որ թշնամին քարուքանդ արած լինի ողջ գերեզմանատունը»,- նշեց նա։

Գերեզմանատան  լուսանկարը  արված է  մինչև   Արցախյան  երրորդ  պատերազմը