գլխավոր Շոուբիզնես Փնտրում եմ նույն խալով ախպորս կամ քրոջս. Գարիկ Պապոյանը զվարճալի լուսանկար է...

Փնտրում եմ նույն խալով ախպորս կամ քրոջս. Գարիկ Պապոյանը զվարճալի լուսանկար է հրապարակել

Հայտնի հանդիսավար, հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանը Instagram-ի իր էջում նոր ու զվարճալի լուսանկար է հրապարակել։ Կադրում Գարիկը հնդկական հագուստով է, իսկ ճակատին` կարմիր հնդկական խալը։

«Փնտրում եմ նույն խալով ախպորս կամ քրոջս»,- կատակել է Գարիկը։

Նրա հետևորդները ևս հումորային մեկնաբանություններ են գրել։

««Ես ունեմ, բայց գույնը ուրիշ է, ոչի՞նչ», «Ես եմ ախպերդ, զանգի», «Շատ լավ դերասան»»,-գրել են նրանք։

Նշենք, որ Գարիկը շատ ակտիվ է սոցցանցային իր էջերում։ Նա հաճախ է նոր լուսանկարներ, հետաքրքիր գրառումներ ու տեսահոլովակներ հրապարակում։