գլխավոր Без рубрики Թուրքիայում ալկոհոլի վաճառքի ժամանակավոր արգելքը բողոքարկվել է դատարանում

Թուրքիայում ալկոհոլի վաճառքի ժամանակավոր արգելքը բողոքարկվել է դատարանում

«Թուրքիայում COVID-19-ի հետ կապված նոր սահմանափակումների շրջանակում ալկոհոլի վաճառքի ժամանակավոր արգելքը բողոքարկվել է դատարանում:

Արգելքը սահմանադրության ակնհայտ խախտում է, եւ այն պետք է վերացվի, ասել է Անկարայի փաստաբանների միությունը, հայտնում է Diken-ը:

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը երեքշաբթի արգելել էր ալկոհոլի վաճառքը երկրի ողջ տարածքում այն ​​բանից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ 17-օրյա կարանտին հայտարարեց COVID-19-ով վարակման դեպքերի աճը զսպելու համար:

Սակայն, ինչպես հայտարարեց Անկարայի փաստաբանների ասոցիացիան, այդ քայլն անհամաչափ միջամտություն է անձնական ազատություններին: «Տանն ալկոհոլ օգտագործելու մարդկանց որոշումները իրավունքներ են, որոնք մտնում են անձնական կյանքի տիրույթ, պաշտպանված են սահմանադրությամբ ամրագրված հիմնարար իրավունքներով եւ ազատություններով եւ կարող են սահմանափակվել միայն օրենքով:

Նախարարության պրակտիկան հանրային իրավունքի հիմնական չափանիշներից մեկի խախտում է»,- ասված է հայտարարության մեջ:

Էրդողանն ալկոհոլի եւ ծխախոտի օգտագործման մոլի հակառակորդ է: 2002 թվականին իր կառավարության իշխանության գալուց հետո նա պարբերաբար բարձրացրել է արտադրանքի հարկերը: