գլխավոր Միջազգային Ղրիմում լայնածավալ զորավարժություններ են մեկնարկել

Ղրիմում լայնածավալ զորավարժություններ են մեկնարկել

Ռուսաստանի զինված ուժերն այսօր վարժանքներ են սկսել Ղրիմի «Օպուկ» զորավարժարանում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ղրիմում մեկնարկած վարժանքների ակտիվ փուլին մասնակցում են ավելի քան 10 հազար զինծառայողներ, գործի է դրված 1,2 հազար միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա ռուսական ռազմակայանի, Սևծովյան նավատորմի, Կասպիական նավատորմի և օդուժի միավորումների կազմից: Այդ թվում՝ ավելի քան 40 մարտական նավ և 20 ապահովման նավ», – տեղեկացրել է ՊՆ–ն։

Զորավարժություններին ներկա է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Վարժանքների ակտիվ փուլից առաջ նա ուղղաթիռով մեկնել է զորքերի տեղակայման շրջան և լսել Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի զեկույցը:

Վարժանքների ընթացքում մշակվում են հրթիռաավիացիոն հարվածներն ու դրանց հետմղումը, անօդաչու ավիացիայի և թևավոր հրթիռների կիրառումը, ինչպես նաև դրանց դեմ պայքարը ՀՕՊ միջոցներով: