գլխավոր Իրադարձային Բաքուն Հայաստանին մեղադրել է հայ-ադրբեջանական սահմանին սադրանք իրականացնելու մեջ

Բաքուն Հայաստանին մեղադրել է հայ-ադրբեջանական սահմանին սադրանք իրականացնելու մեջ

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հաղորդել է իբր հայ զինվորականները կրակոցներ են արձակել: Ինչպես հայտնում է Ինտերֆաքսի ադրբեջանական ծառայությունը, Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է հայ-ադրբեջանական սահմանին սադրանքի դիմելու մեջ:

«Ապրիլի 21-ի երեկոյան Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանին` Զանգիլանի շրջանում, հայ զինվորականների կրակոցների տակ են հայտնվել»,- հայտնում է կայքը:

Հաղորդվում է, թե ռուս սահմանապահները դիմել են ադրբեջանական կողմին` տեղեկացնելով, որ սադրանքը իրականացրել են ոչ սթափ վիճակում գտնվող անձինք, և թե իբր ռուս սահմանապահներն ադրբեջանցիներին խնդրել են պատասխան քայլեր չձեռնարկել: